ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայ զինվորականները վերադարձան Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Լենինգրադյան զինվորական կայազորի բանակի մարզական ակումբի բազայում անցկացված ԱՊՀ ԶՈՒ 5-րդ համաբանակային սպարտակիադայից, որը նվիրված էր Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին: {BR} Սպարտակիադային...
ԱՅԼ ԿԱԶՄՈՎ
Հայաստանի 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարին: Նախապատրաստական առաջին փուլում գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը հավաքական էր հրավիրել մի շարք նորեկների, որոնք սակայն...
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ Է ԿՈՐՑՆՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» «Էսթեղլալ Կոտայքի» հետ մրցավեճում առաջին միավորները կորցրեց: Հանդիպման հաշիվը բացեցին «Է. Կոտայքի» ֆուտբոլիստները, որոնցից 64-րդ րոպեին աչքի ընկավ թիմի առանցքային խաղացող Արմեն Բաբայանը:...
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՐԶԻՉՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ՈւԵՖԱ-ի մարզիչների արտոնագրման ՋԻՌԱ ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով Երեւանում է չեխ հայտնի մասնագետ Զդենեկ Սիվեկը: Նրա գլխավորությամբ` մինչեւ մայիսի 15-ը կվերապատրաստվի 19 մարզիչ, որոնք ամեն օր 2-ական դասընթաց-պարապունքներ են անցկացնում:...
ՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
Ավարտվեց խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը, որը ընթացավ 5 փուլերով: {BR} Առաջնության հաղթող դարձավ երեւանցի Վահագն Կարապետյանը, որը ցույց տվեց 8 ժամ 18 րոպե 23 վարկյան արդյունք: Կարապետյանը բավականին վստահ ելույթ ունեցավ եւ կարողացավ 2-րդ...
ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ԿԻԼԻԿԻԱՆ» ԵՎ «ՄԻԿԱՆ»
Այսօր Ոսկեհատում վերախաղարկվեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ «Միկա» - «Էստեղլալ Կոտայք» հանդիպումը, որը ապրիլի 26-ին անավարտ էր մնացել հորդառատ անձրեւի պատճառով: Իսկ այս թիմերի առաջին մրցավեճում 2:1 հաշվով հաջողության էր հասել «Է. Կոտայքը»:...
ԱՐՏՈՆԱԳԻՐ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ
ՀՖՖ-ում կայացած ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստը որոշել է արտոնագիր տալ բարձրագույն խմբում հանդես եկող 9 ակումբներից 6-ին` «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Շիրակ», «Կիլիկիա», «Լեռնագործ»(հանդես է գալիս «Արարատ» թիմով): «Կոտայք»...
ՖՈՒՏԲՈԼԸ ԱՆՁՐԵՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ
Երեւանի «Կիլիկիան» այսօր «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում հյուրընկալել էր «Բանանցին»: {BR} Այս թիմերի առաջին մրցավեճում 3:2 հաշվով հաղթանակ էին տոնել «Կիլիկիայի» ֆուտբոլիստները, ուստի «Բանանցին»...
Ո՞Վ Է «ԱՐԱՐԱՏԻ» ՏԵՐԸ
Արդեն մի քանի ամիս է` քննարկվում է «Արարատ» անվան հետ կապված սկանդալային պատմությունը: Ինչպես հայտնի է, «Լեռնագործ» ակումբը «Արարատ» անունով է հանդես գալիս բարձրագույն խմբում, իսկ «Արարատ» ակումբի թիմը կոչվել է «Արարատ-2» եւ հանդես է գալիս 1-ին...
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵԼՈՎ
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլին, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Բելգիայի եւ Հունգարիայի ընտրանիները: Սամվել Պետրոսյանի գլխավորած 19 տարեկանների հավաքականը արդեն սկսել...
2 ԲՐՈՆԶ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները 2 բրոնզե մեդալ նվաճեցին: Առաջինը նման պատվի արժանացավ 84կգ քաշային Արսեն Մելիքյանը: Այս մարզիկը դեռեւս 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել էր բրոնզե մեդալ նվաճել,...
ՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՋԻՌԱ ԾՐԱԳԻՐՈՎ
Այսօր Երեւան է ժամանել ՈՒԵՖԱ-ի ՋԻՌԱ ծրագրի տեսուչ, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ, երկար տարիներ մարզիչների որակավորման համակարգում աշխատող չեխ ֆուտբոլային պաշտոնյա Զդենեկ Սիվեկը: {BR} Ապրիլի 25-ից մայիսի 16-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի կունենան...
«ԷՍՏԵՂԼԱԼՆ» ՈՒ «ԿԻԼԻԿԻԱՆ» ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՎԵՃԵՐՈՒՄ
Այսօր կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները: «Էստեղլալ Կոտայքը» Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց «Միկային» եւ հաղթեց 2:1 հաշվով: Հանդիպման առաջին կեսում «Էստեղլալ Կոտայքին» առաջ մղեց Սամվել Պետրոսյանը,...
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի ցուցակում Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ 120-րդ հորիզոնականում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի ընտրանանին 3 հանդիպում է անցկացրել, որոնցից 2-ում պարտվել է, զիջելով Քուվեյթի եւ Հոլանդիայի հավաքականներին,...
«ԵՎՐՈ-2008»-Ը ՆՈՐ ՖՈՐՄԱՏՈՎ
ՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ գործադիր կոմիտեն որոշել է «Եվրո-2008»-ի անցկացման նոր կարգը, որի համաձայն ընտրական փուլում հավաքականները կբաժանվեն 7 խմբերի, որոնցում 1-ին 2 տեղերը գրաված թիմերը միանգամից դուրս կգան եզրափակիչ փուլ: Այս 14 հավաքականներին...
ԾԱՆՐՈՐԴ ԱՐՍԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 4-ՐԴ ՏԵՂԸ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայ ծանրամարտիկները: 56 կգ քաշային Արսեն Թամրազյանը հրում եւ պոկում վարժություններում ցույց տալով 250կգ արդյունք գրավեց 4-րդ տեղը: {BR} Դեռ պայքարի...
ՈՒԵՖԱ-Ի 19-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ
Ապրիլի 20-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կկայանա ՈւԵՖԱ-ի 19-րդ կոնգրեսը: Կոնգրեսի օրակարգում ընդգրկված են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նախագահի հաշվետվությունը, 2003-2004 թվականի ֆինանսական հաշվետվությունը, 2005-2006 թվականի բյուջեի հաստատումը, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգային...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱԵՎ 1-ԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը, որին մասնակցելու են հետեւյալ 15 թիմերը.{BR} 1.«Փյունիկ-2» Երեւան 2.«Գանձասար» Կապան 3.«Միկա-2» Աշտարակ 4.«Վաղարշապատ» Էջմիածին 5.«Արաքս» Արարատ 6.«Արարատ-2» Երեւան 7.«Բանանց-2» ...
«ԱՐԱՐԱՏԸ» ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ Է ՊԱՐՏՎՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Չեմպիոն «Փյունիկը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` այս անգամ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Արդեն 2-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստները Լեւոն Պաչաջյանի շնորհիվ...
ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ԱՅԱՔՍԻ» ՀԵՏ
Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» 18-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը պաշտոնապես 3 տարվա պայմանագիր կնքեց Ամստերդամի «Այաքսի» հետ: Մանուչարյանը դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը նման հեղինակավոր թիմի հետ պայմանագիր...
ՄՈՎՍԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Վառնայում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բավականին հաջող հանդես եկան հայ ըմբիշները: 74 կգ քաշային Մովսես Կարապետյանը մեկնարկային փուլում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին, այնուհետեւ պայքարից դուրս թողեց Իսրայելի,...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԳՆՈՒՄ
ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Սինասյանն այսօր կայացած համաժողովում հանդես եկավ ֆինանսական հաշվետվությամբ: Մինասյանը նշեց, որ ֆեդերացիան մեծ գումարներ է ծախսում հատկապես հավաքականի արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ: Գործկոմի անդամ Ռուբեն Սինոյանը...
ՈՒԵՖԱ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Այսօր Սեւանում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական անձանց համաժողովը, որն ամփոփեց 2004թ. մարտից մինչ այժմ կատարած աշխատանքները: Համաժողովին ներկա ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Պեռ Ռավն Օդմալը նշեց, որ Հայաստանում ֆուտբոլը առաջընթաց է ապրում...
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Վաղը կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համաժողովը, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես կգա հաշվետու ժամանակաշրջանի մասին ելույթով: Կքննարկվեն նաեւ ներֆուտբոլային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:{BR} Համաժողովին...