Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ Է ՊԱՐՏՎՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Չեմպիոն «Փյունիկը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` այս անգամ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Արդեն 2-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստները Լեւոն Պաչաջյանի շնորհիվ բացեցին հաշիվը: Քիչ անց գլխի հարվածով Տիգրան Դավթյանը կրկնապատկեց այն: 2-րդ կեսում խաղադաշտ դուրս եկավ Ամստերդամից Երեւան ժամանած Էդգար Մանուչարյանը եւ դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ` 3-րդ անգամ գրավելով «Արարատի» դարպասը:

«Արարատի» ֆուտբոլիստները դարպասը գրավելու ռեալ հնարավորություն չունեցան: Թիմը իրոք ճգնաժամի մեջ է, թեեւ ֆուտբոլիստները ջանք չեն խնայում արդյունքի հասնելու համար, սակայն այս կազմով «Արարատը» լավագույն դեպքում կկարողանա իր տեղը պահպանել բարձրագույն խմբում. «Արարատը» անցկացրած 2 խաղերում 8 գնդակ է բաց թողել` չխփելով ոչ մեկը: