A
A
ՈՒԵՖԱ-Ի 19-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 20-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կկայանա ՈւԵՖԱ-ի 19-րդ կոնգրեսը: Կոնգրեսի օրակարգում ընդգրկված են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նախագահի հաշվետվությունը, 2003-2004 թվականի ֆինանսական հաշվետվությունը, 2005-2006 թվականի բյուջեի հաստատումը, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգային մի շարք հոդվածների փոփոխություններ եւ այլն:
ՈՒԵՖԱ-ի կոնգրեսը կքննարկի նաեւ ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստների վարպետության բարձրացմանը, ՈՒԵՖԱ-ի ռազմավարությանը, «Հեթ-տրիկ» ծրագրին եւ մի շարք այլ խնդիրների վերաբերվող հարցեր:
ՈՒԵՖԱ-ի 19-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով Էստոնիա կմեկնեն նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: