ՄՈՎՍԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎառնայում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բավականին հաջող հանդես եկան հայ ըմբիշները: 74 կգ քաշային Մովսես Կարապետյանը մեկնարկային փուլում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին, այնուհետեւ պայքարից դուրս թողեց Իսրայելի, Շվեդիայի, Գերմանիայի մարզիկներին եւ դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ Կարապետյանը վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Վելին Մալինովի նկատմամբ եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը, պարտության մատնելով 4 մարզիկների, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուս Վիկտոր Կորաբլյովին եւ նվաճեց արծաթե մեդալ:
60կգ քաշային Ալեքսան Կիրակոսյանը եւ 66 կգ Վահրամ Հունանյանը պարտվեցին հենց առաջին փուլում: Անհաջող հանդես եկավ 84 կգ Արմեն Գեղամյանը: