Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏՈՆԱԳԻՐ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

Սպորտ

ՀՖՖ-ում կայացած ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստը որոշել է արտոնագիր տալ բարձրագույն խմբում հանդես եկող 9 ակումբներից 6-ին` «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Շիրակ», «Կիլիկիա», «Լեռնագործ»(հանդես է գալիս «Արարատ» թիմով): «Կոտայք» ֆուտբոլային ակումբը արտոնագրվել է պայմանականորեն՝ մինչեւ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացումը: Եթե ակումբը 15 օրվա ընթացքում չներկայացնի այդ փաստաթղթերը, ապա նրա արտոնագիրը չեղյալ կհամարվի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դինամո-2000» ակումբին իր փաստաթղթերի զգալի մասը ներկայացրել է վերջնաժամկետների կոպիտ խախտումներով, ինչը ՈՒԵՖԱ-ի կողմից դիտվում է որպես ակումբների արտոնագրման համակարգի կոպիտ խախտում, Արտոնագրման կոմիտեն որոշել է տալ արտոնագիր «Դինամո-2000»-ին` միաժամանակ տուգանելով 100 հազար դրամով: