ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի ցուցակում Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ 120-րդ հորիզոնականում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի ընտրանանին 3 հանդիպում է անցկացրել, որոնցից 2-ում պարտվել է, զիջելով Քուվեյթի եւ Հոլանդիայի հավաքականներին, իսկ Անդորրային հաղթել է 2:1 հաշվով:
Ընտրական փուլում մեր առաջիկա մրցակից Մակեդոնիան նահանջել է 2 աստիճանով եւ այժմ 96-րդն է:
Դասակարգման աղյուսակը ինչպես միշտ գլխավորում է Բրազիլիան, իսկ ահա 2-րդ հորիզոնական է բարձրացել ընտրական փուլում նույնպես Հայաստանի մրցակից Չեխիան: Հոլանդիայի հավաքականը 5-րդ տեղում է: Ռուսաստանի ընտրանին առաջադիմել է 2 տեղով եւ գտնվում է 31-րդ հորիզոնականում: Վրաստանը նահանջելով 2 տեղով 102-ն է, իսկ Ադրբեջանը պահպանել է 116-րդ տեղը: