Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՋԻՌԱ ԾՐԱԳԻՐՈՎ

Սպորտ

Այսօր Երեւան է ժամանել ՈՒԵՖԱ-ի ՋԻՌԱ ծրագրի տեսուչ, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ, երկար տարիներ մարզիչների որակավորման համակարգում աշխատող չեխ ֆուտբոլային պաշտոնյա Զդենեկ Սիվեկը:

Ապրիլի 25-ից մայիսի 16-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի կունենան ՋԻՌԱ ծրագրով մարզիչների որակավորման առաջին տեսական դասընթացները, իսկ «Փյունիկ» ակումբի մարզաբազայում գործնական պարապմունքները, որին կմասնակցեն Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի թիմերի մոտ 25 մարզիչներ:

Հայաստանը անդամագրվելով ՋԻՌԱ ծրագրին աստիճանաբար լուծելու է մարզիչների որակավորման խնդիրը, որը ամենացավոտ հարցերից մեկն մեր ֆուտբոլում: Պատահական չէ, որ Հայաստանի հավաքականի վերջին 3 մարզիչները արտասահմանցիներ են եղել:

ՋԻՌԱ ծրագիրը հնարավորություն է տալիս մարզիներից կատարելագործվել եւ ստանալ համպատասխան լիցենզիա, առանց որի առաջիկայում մարզիչները իրավունք չեն ունենա աշխատել եվրոպական որեւէ երկրում: