Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՆՐՈՐԴ ԱՐՍԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 4-ՐԴ ՏԵՂԸ

Սպորտ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայ ծանրամարտիկները: 56 կգ քաշային Արսեն Թամրազյանը հրում եւ պոկում վարժություններում ցույց տալով 250կգ արդյունք գրավեց 4-րդ տեղը:

Դեռ պայքարի մեջ չեն մտել 77կգ Արա Խաչատրյանը, 85 կգ Արսեն Մելիքյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը, 94 կգ Ժորա Սարգսյանը, 105 կգ Արթուր Բաբայանը, ինչպես նաեւ գերծանրքաշային Աշոտ Դանիելյանը: Մեր բոլոր ծանրորդներն էլ նախկինում իրենց ցույց տված արդյունքներով համարվում են մեդալների հավակնորդ: Հատկապես Աշոտ Դանիելյանը, որը արդեն 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: