«ԵՎՐՈ-2008»-Ը ՆՈՐ ՖՈՐՄԱՏՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ գործադիր կոմիտեն որոշել է «Եվրո-2008»-ի անցկացման նոր կարգը, որի համաձայն ընտրական փուլում հավաքականները կբաժանվեն 7 խմբերի, որոնցում 1-ին 2 տեղերը գրաված թիմերը միանգամից դուրս կգան եզրափակիչ փուլ: Այս 14 հավաքականներին կմիանան կազմակերպիչները` Ավստրիան եւ Շվեյցարիան: Ընտրական փուլը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը, կմեկնարկի 2006թ. աշնանը:
Նախկինում ընտրական խմբերից եզրափակիչ էր դուրս գալիս միայն հաղթողը, իսկ 2-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները հանդիպում էին փլեյ-օֆում:
Կոնգրեսի ընթացքում քննարկվել են նաեւ այլ հարցեր: Մասնավորապես նշվել է մարզադաշտերում տիրող անկարգությունների մասին: ՈւԵՖԱ-ն իր մտահոգությունն է հայտնել անցած շաբաթ «Ինտեր» - «Միլան» խաղի ժամանակ տեղի ունեցած պատահար մասին եւ նշել, որ ամեն ինչ կարվի հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:
Հայտնի է դարձել նաեւ, որ 2006թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, իսկ 2007թ.` Աթենքի օլիմպիական մարզադաշտում: