A
A
2 ԲՐՈՆԶ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԲուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները 2 բրոնզե մեդալ նվաճեցին: Առաջինը նման պատվի արժանացավ 84կգ քաշային Արսեն Մելիքյանը: Այս մարզիկը դեռեւս 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել էր բրոնզե մեդալ նվաճել, որից հետո լուրջ հաջողությունների չէր հասել:
Նույն կարելի է ասել նաեւ Աշոտ Դանիելյանի համար, որը Եվրոպայի այս առաջնությունում գրավեց 3-րդ տեղը գերծանրքաշային կարգում: Դանիելյանը 2 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում: