Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Սպորտ

Վաղը կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համաժողովը, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես կգա հաշվետու ժամանակաշրջանի մասին ելույթով: Կքննարկվեն նաեւ ներֆուտբոլային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Համաժողովին ներկա կլինի նաեւ ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Պեռ Ռավն Օմդալը, որը միաժամանակ նաեւ Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է: Օմդալը, որն արդեն բավականին լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին, 3-րդ անգամ կայցելի Հայաստան: