«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ Է ԿՈՐՑՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» «Էսթեղլալ Կոտայքի» հետ մրցավեճում առաջին միավորները կորցրեց: Հանդիպման հաշիվը բացեցին «Է. Կոտայքի» ֆուտբոլիստները, որոնցից 64-րդ րոպեին աչքի ընկավ թիմի առանցքային խաղացող Արմեն Բաբայանը: Սակայն, ընդամենը 5 րոպե անց Մամադու Դիավարան վերականգնեց հաշվի տարբերությունը եւ խաղը ավարտվեց 1:1 հաշվով:
Առաջնությունում իր առաջին հաղթանակը տոնեց Երեւանի «Արարատը», որը Գոռ Աթաբեկայանի խփած գոլի շնորհիվ հաղթեց «Դինամո Զենիթին»: Իր վստահ ելույթներն է շարունակում Երեւանի «Կիլիկիան», որը այս տուրում 1:0 հաշվով պարտության մատնեց «Լեռնային Արցախին»: Նույն հաշվով «Բանանցը» առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է «Բանանցը», իսկ «Փյունիկը» եւ «Կիլիկիան» իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր: