Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Հայ զինվորականները վերադարձան Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Լենինգրադյան զինվորական կայազորի բանակի մարզական ակումբի բազայում անցկացված ԱՊՀ ԶՈՒ 5-րդ համաբանակային սպարտակիադայից, որը նվիրված էր Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին:

Սպարտակիադային մասնակցում էին Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Հայաստանից ու Տաջիկստանից ժամանած 168 զինծառայողներ, մասնավորապես ՀՀ ԶՈՒ-ից՝ 24 զինծառայող, որոնց խումբը համալրվեց Սանկտ-Պետերբուրգի ՌՈՒՀ-ում սովորող հայ զինծառայողներով, ինչի արդյունքում հայկական կողմը հանդես եկավ 39 զինծառայողով:

Սպարտակիադան անցկացվեց 6 մարզաձեւից՝ կշռաքարերի բարձրացում, ծանրամարտ, ազատ ըմբշամարտ, ռազմական քառամարտ, արմռեսլինգ (բազկամարտ), կրակային հրաձգություն:

Մեր զինծառայողները սպարտակիադայում նվաճեցին բազմաթիվ մեդալներ: Մասնավորապես, ծանրամարտ մարզաձեւում, 85 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչում նվաճեց Գեւորգ Ալեքսանյանը՝ 347,5 կգ արդյունքով: Երրորդ տեղեր նվաճեցին Արտյոմ Մկրտչյանը (62 կգ քաշային կարգում, 257,5 կգ արդյունքով) եւ Գեւորգ Դավթյանը (69 կգ քաշային կարգում, 280 կգ արդյունքով): Թիմային հաշվարկով մեր թիմը ծանրամարտում գրավեց երրորդ տեղը:

Մնացած մարզաձեւերում (ազատ ըմբշամարտ, արմռեսլինգ, ռազմական քառամարտ եւ կրակային հրաձգություն) հայ մասնակիցները նույնպես ձեռնունայն չվերադարձան՝ նվաճելով 6 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներ: