Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ԿԻԼԻԿԻԱՆ» ԵՎ «ՄԻԿԱՆ»

Սպորտ

Այսօր Ոսկեհատում վերախաղարկվեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ «Միկա» - «Էստեղլալ Կոտայք» հանդիպումը, որը ապրիլի 26-ին անավարտ էր մնացել հորդառատ անձրեւի պատճառով: Իսկ այս թիմերի առաջին մրցավեճում 2:1 հաշվով հաջողության էր հասել «Է. Կոտայքը»: Այսօրվա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Միկան», որն էլ դուրս եկավ եզրափակիչ:

Այսպիսով, մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք գավաթի եզրափակիչում կմրցեն Երեւանի «Կիլիկիան» եւ պայմանականորեն Աշտարակը ներկայացնող «Միկան»: Վերջինս իր կարճ պատմության ընթացքում հասցրել է 3 անգամ նվաճել Հայաստանի գավաթը, իսկ ահա «Կիլիկիան» առաջին անգամ է դուրս գալիս եզրափակիչ: