ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԳՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Սինասյանն այսօր կայացած համաժողովում հանդես եկավ ֆինանսական հաշվետվությամբ: Մինասյանը նշեց, որ ֆեդերացիան մեծ գումարներ է ծախսում հատկապես հավաքականի արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ: Գործկոմի անդամ Ռուբեն Սինոյանը առաջարկեց խնդիրը լուծելու համար գնել ինքնաթիռ եւ դրա համար հասանելիք գումարը մուծել 4-5 տարվա ընթացքում:
Ռուբեն Հայրապետյանը պատասխանելով այս առաջարկին ասաց, որ ՀՖՖ նման հնարավորություն չունի եւ նույնիսկ 4-5 տարում չի կարող դա անել: Հայրապետյանը ավելացրեց, որ շուտով ինքը ինքնաթիռ է գնելու, որը կծառայի նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար:
Անդրադառնալով ընդհանուր ֆինանսական վիճակին` ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ ֆեդերացիայի ծախսերը աճել են մի քանի անգամ: Դա այն դեպքում, երբ հավաքականի գլխավոր մարզիչները մեր պայմանների համար բավականին բարձր աշխատավարձը ստանում են ոչ թե ֆեդերացիայից, այլ ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր եւ գործարար Ռուբեն Հայրապետյանի միջոցներից: