A
A
ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ԱՅԱՔՍԻ» ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» 18-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը պաշտոնապես 3 տարվա պայմանագիր կնքեց Ամստերդամի «Այաքսի» հետ: Մանուչարյանը դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը նման հեղինակավոր թիմի հետ պայմանագիր է կնքում: «Այաքսը» Հոլանդիայի ամենատիտղոսակիր ակումբն է եւ լուրջ հաջողությունների է հասել նաեւ եվրագավաթներում:
Էդգարը Ամստերդամ էր ժամանել դեռեւս 2004թ. դեկտեմբերին, սակայն «Բարսելոնայի» հետ ընկերական խաղում լուրջ վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել մարզումները:
Մանուչարյանի պայմանագիրը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից: