Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵԼՈՎ

Սպորտ

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլին, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Բելգիայի եւ Հունգարիայի ընտրանիները: Սամվել Պետրոսյանի գլխավորած 19 տարեկանների հավաքականը արդեն սկսել է նախապատրաստվել էլ վերը նշված երկրների հետ կայանալիք հանդիպումներին:

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 19 տարեկանները ընկերական հանդիպում անցկացրեցին բարձրագույն խմբում հանդես եկող «Դինամո -Զենիթի» հետ եւ պարտվեցին 0:4 հաշվով:

Ի դեպ, նախորդ տարի Հայաստանի ընտրանին 2-րդ փուլում անչափ անհաջող հանդես եկավ` պարտվելով բոլոր 3 խաղերում` սեփական դարպասը ընդունելով 10 գնդակ: