1991թ․-ին, երբ դեռ Հայաստանը չէր հռչակվել անկախ Հանրապետություն, հեռուստատեսության երկարամյա աշխատակից, ռեժիսոր Մեսրոպ Մովսեսյանի ջանքերով ստեղծվեց «Ա1» անկախ ստուդիան, որը դարձավ «Ա1+» հեռուստաընկերության հիմքը։
90-ականներին, երբ դեռ ամբողջովին փլուզված չէր Խորհրդային միությունն ու խորհրդային քարոզչամեքենան, «Ա1»-ը նոր որակ հաղորդեց մեդիային ու չսահմանափակվեց միայն Հայաստանի սահմաններով․ արցախյան առաջին պատերազմի մասին ռեպորտաժները ցուցադրվեցին օտարերկրյա հեռուստալիքներով։
Հեռուստաընկերության պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի՝
-1991թ-ից մինչև 1996թ, երբ փակվեց ստուդիան, որից հետո հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը ստեղծեց հեռուստաալիքը։
-1996թ-ից 2002թ, երբ «Ա1+»-ը եթերազրկվեց քաղաքական վերնախավի պահանջով։ «Ա1+» հեռուստաընկերությունը 24 ժամյա ծրագրով եթեր դուրս եկավ 1996 թվականի օգոստոսի 25 –ին՝ 37-րդ դեցիմետրային ալիքով: 2002 թվականի ապրիլի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն «Ա1+» ին զրկեց կապուղուց:
-2002թ-ից առ այսօր, երբ «Ա1+»-ներն ամեն ինչ արեցին չփակվելու համար՝ ստեղծելով ինտերնետային կայք, մոբայլ նորություններ, օնլայն հեռուստատեսություն, և այլն։
Եթերազրկումից հետո «Ա1+»-ը դիմել է Եվրադատարան, որը ՀՀ-ի իշխանություններին պարտավորեցրեց ստեղծել արդար պայմաններ մեր հեռուստաընկերությունը կրկին եթեր վերադառնալու համար, սակայն այն մնաց թղթի վրա։ Ընկերությունը հեռարձակման արտոնագիր ստանալու համար մոտ երկու տասնյակ մրցույթների է մասնակցել, բայց ապարդյուն։
«Ա1+»-ը հայաստանյան լրատվական իրականության մեջ եղել ու մնում է առաջամարտիկ՝ չվախենալով իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։
«Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ»․ սա «Ա1+»-ի կարգախոսն է, որը դարձել է չգրված ուղեցույց հեռուստաընկերության աշխատակիցների համար՝ էթիկական լրագրության սկզբունքներին և ուղեցույցներին հավատարիմ լուսաբանմանը զուգահեռ։
«Մելտեքս» ՍՊԸ «Ա1+» ընկերության սեփականատերերն են Մեսրոպ Մովսեսյանը եւ Տատյանա Մովսեսյանը։
«Ա1+»-ի գխավոր խմբագիրն է Կարինե Ասատրյանը
«Ա1+»-ի գլխավոր պրոդյուսերն է Սուսաննա Օհանջանյանը