Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅԼ ԿԱԶՄՈՎ

Սպորտ

Հայաստանի 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարին: Նախապատրաստական առաջին փուլում գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը հավաքական էր հրավիրել մի շարք նորեկների, որոնք սակայն իրենց չարդարացրեցին: 19 տարեկանները ընկերական խաղում 0:4 հաշվով զիջեցին «Դինամո Զենիթին», եւ հենց այդ խաղում Սամվել Պետրոսյանը փորձարկեց բոլոր նորեկներին:

Մայիսին 2-9 19 տարեկանները հերթական ուսումնամարզական հավաքը կանցկացնեն, այս անգամ արդեն մարտական կազմով: Երկարատեւ ընդմիջումից հետո կրկին հավաքականում է ժորա Հովհաննիսյանը, որը համարվում է հունական «Օլիմպիակոսի» խաղացող: Հավաքականի մյուս լեգիոները Արթուր Ստեփանյանն է, որը հանդես է գալիս Սարատովի «Սոկոլում»: Մյուս թեկնածուները, որոնց թվում է նաեւ Էդգար Մանուչարյանը, հանդես են գալիս հայական ակումբներում: