ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ՀԱՅՏՆԻ Է, ԻՍԿ ՉԵՄՊԻՈՆ՝ ԴԵՌ ՈՉ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը: 9 տուրերից հետո 7-ական միավոր էին վաստակել Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիանա Աղաբեկյանը, որոնց միջեւ այսօր անցկացվեց լրացուցիչ երկու պարտիա:
ԿԱՍՊԱՐՈՎԸ ՄԵԿՆԵՑ ԻՐԱՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովը մեկնել է Իրան, որտեղ պատրաստվում է երկու տարվա պայմանագիր կնքել «Պաս» թիմի հետ:
ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՐԴԵՑ ՀԱՂԹԱՆԱԿ
Ջիբլարթարում մեկնարկել է շախմատային միջազգային մրցաշարը, որտեղ արդեն ավարտվել են 2-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Վալդիմիր Հակոբյանը առաջին տուրում անսպասելիորեն պարտվել էր Իրինա Կրուշին, սակայն 2-րդ տուրում հաղթեց Արթի Ռամասվանիին:
ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարում քիչ առաջ ավարտվեցին 10-րդ տուրի հանդիպումները, որոնք գրեթե փոփոխություններ չմտցրեցին մրցաշարային աղյուսակում: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի վան Վելիի հետ եւ 6 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ տեղում:
ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Վարուժան Հակոբյանը կմասնակցեն այսօր մեկնարկող Ջիբլարթարի շախմատային հայտնի մրցաշարին: Ի տաբերություն Վլադիմիրի, Վարուժան Հակոբյանը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ` ՌՈՒՄԻՆԱՅՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը այսուհետեւ հանդես կգա ռումինական «Ունիրեա» ակումբում: Խաչատրյանի նոր թիմը հանդես է գալիս Ռումինիայի առաջնության բարձրագույն խմբում եւս այս օրերին պատրաստվում է երկրորդ շրջանի...
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
Վաղը մեկնարկում է ՈւԵՖԱ-ի 31-րդ կոնգրեսը, որի ընթացքում տեղի է ունենալու նաեւ այս կառույցի նախագահի ընտրությունը: Դուսելդորֆում կայանալիք կոնգրեսը ուղղակիորեն առնչություն ունի նաեւ Հայաստանի համար, որը ՈւԵՖԱ-ի 52 անդամներից մեկն է:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՐՑԻ ԱՆԴՈՐՐԱՅԻ ՀԵՏ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը փետրվարի 7-ին Անդորրայում ստուգողական հանդիպում կանցկացնի այս երկրի ազգային հավաքականի հետ: Հայ ֆուտբոլիստների համար սա կլինի ուժերի վերջին ստուգատեսը մարտի 28-ին կայանալիք «Եվրո-2008»-ի Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումից...
«ԲԱՆԱՆՑԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ
Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» այսօր ավարտեց իր ելույթները ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» խաղարկություան խմբային մրցաշարում:
ՈՉ-ՈՔԻ 28-ՐԴ ՔԱՅԼՈՒՄ
Քիչ առաջ Վեյկ ան Զեեում ավարտվեց շախմատային մրցաշարի 9-րդ տուրի Արոնյան-Տոպալով մրցամարտը: Ինչպես եւ ենթադրվում էր այն ավարտվեց ոչ-ոքի: Թեեւ կողմերը կատարեցին ընդամենը 28 քայլ, սակայն հասրեցին փոխանակել մի շարք խաղաքարեր եւ սրել իրավիճակը: Այնուամենայնիվ...
ԱՐՈՆՅԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ՆԱԵՎ ՈՉ-ՈՔԻՆ
Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 4 տուր: Այսօր Երեւանի ժամանակով 16:30-ին կմեկնարկի 9-րդ տուրը, որի շրջանակում Լեւոն Արոնյանը կմրցի 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող Վեսելին Տոպալովի հետ: 3-րդ հորիզոնականում ընթացող...
ԱԶՐՈՅԱՆ-ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱ ԶՈՒՅԳԸ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ
Վաղը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի 2007թ. առաջնությունը: Հայաստանը առաջնությունում ներկայացված է միայն զուգասահորդների պայքարում, որտեղ ելույթ կունենա Վազգեն Ազրոյան / Անաստասիա Գրեբյոնկինա զույգը:
ԱՍՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՌԱՋԻՆ ՏԵՂ
Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնության 6-րդ տուրում Կարեն Ասրյանը, սպիտակներով պարտության մատնելով Տիգրան Նալբանդյանին 4.5 միավորով, սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«ԲԱՆԱՆՑԸ» ՁԱԽՈՂՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ֆուտբոլի ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկությունում անհաջող է հանդես գալիս Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը»:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում խոշոր 2:5 հաշվով զիջել է Թուրքիայի ընտրանուն: Մինչ այդ հայ ֆուտբոլիստները 3:5 հաշվով պարտվել էին Ֆինլանդիային եւ նույն հաշվով հաղթել Ալբանիային: Ընտրական A խմբում Հայաստանը...
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱՋԱԲՈՎԻՆ
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 8-րդ տուրում սեւերով պարտության մատնեց մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորով ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին:
ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՈՉ-ՈՔԻ
Ինչպես եւ սպասվում էր Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարի 6-րդ տուրի Սվիդլեր - Արոնյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այսօր արդեն նշել էին, որ բուքմեյքերները ամենահավանականը համարում էին ոչ-ոքին այս պարտիայի համար, քանի որ նախորդ 5 պարտիաներից 4-ում Արոնյանը...
ԱՐՈՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱԾՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Շախմատային աշխարհի ուշադրությունը այս օրերին բեւեռված է Հոլանդիայի վրա, որի Վեյկ ան Զեե քաղաքում ընթանում է ավանդական սուպերմրցաշար 14 հայտնի գրոսմայստերների մասնակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՖԻՆՆԵՐԻՆ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին մրցավեճում 3:5 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի հավաքականին: Հանդիպումը կայացել է ֆիննական Վանտաա քաղաքում:
6 ԱՌԱՋԱՏԱՐ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացած երրորդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հետո առաջատարների թիվը 5-ից հասավ վեցի:
ԱՐԱԳ ՈՉ-ՈՔԻ
Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Արդեն 20-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքիով:
ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ` ԿԱՊԱՆՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի, Երեւանի «Արարատի», Աշտարակի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը մոտ 8 ամիս անգործ մնալուց հետո ստանձնել է Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՖՐԵԶՆՈՅԻ ԹԻՄԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ԱՄՆ-ից կվերադառնա Երեւան:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ 123-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ 123-րդ տեղում: Թեեւ հունվարի 14-ին Հայաստանը ընկերական խաղում 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Պանամայի հետ, սակայն այդ...