Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ՀԱՅՏՆԻ Է, ԻՍԿ ՉԵՄՊԻՈՆ՝ ԴԵՌ ՈՉ

Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը: 9 տուրերից հետո 7-ական միավոր էին վաստակել Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիանա Աղաբեկյանը, որոնց միջեւ այսօր անցկացվեց լրացուցիչ երկու պարտիա: Հաղթելով 2:0 հաշվով` չեմպիոնի կոչումը նվաճեց Սիրանուշ Անդրեասյանը, որը իրավունք ստացավ ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում:

Իսկ ահա տղամարդկանց պայքարում այսօր կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Կարեն Ասրյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ եւ 6.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա երկրորդ տեղում 5.5-ական միավորով բաժանում են Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Նալբանդյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը: