Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՈՉ-ՈՔԻ

Սպորտ

Ինչպես եւ սպասվում էր Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարի 6-րդ տուրի Սվիդլեր - Արոնյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այսօր արդեն նշել էին, որ բուքմեյքերները ամենահավանականը համարում էին ոչ-ոքին այս պարտիայի համար, քանի որ նախորդ 5 պարտիաներից 4-ում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել:

6-րդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 3.5 միավոր եւ ընթանում մրցաշարային աղյուսակի միջնամասում: Առաջատար Ռաջաբովը այսօր ոչ-ոքի խաղաց Պոնամարյովի հետ եւ 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լեւոնի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Կրամնիկը: