Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶՐՈՅԱՆ-ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱ ԶՈՒՅԳԸ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ

Սպորտ

Վաղը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի 2007թ. առաջնությունը: Հայաստանը առաջնությունում ներկայացված է միայն զուգասահորդների պայքարում, որտեղ ելույթ կունենա Վազգեն Ազրոյան / Անաստասիա Գրեբյոնկինա զույգը:

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող այս զույգը Եվրոպայի նախորդ առաջնությունում գրավել է 14-րդ հորիզոնականը: Ազրոյանի եւ Գրեբյոնկինայի լավագույն ելույթը Եվրոպայի առաջնություններում եղել է 2005թ., երբ նրանք գրավեցին 11-րդ տեղը:

Եվրոպայի այս տարվա առաջնության կմասնակցեն 27 զույգեր, որոնցից 3-ը ներկայացնում են Ռուսաստանը: Մասնագետների կարծիքով, Հայաստանը ներկայացնող զույգը այս տարի հնարավորություն ունի ընդգրկվել լավագույն տասնյակում, քանի որ ի տարբերություն նախորդ առաջնության մի շարք առաջատար մարզիկներ ավարտել են իրենք մարզական կարիերան: