A
A
ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ` ԿԱՊԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի, Երեւանի «Արարատի», Աշտարակի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը մոտ 8 ամիս անգործ մնալուց հետո ստանձնել է Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Հայտնի մասնագետին «Գանձասարում» կօգնեն Աբրահամ Խաշմանյանը եւ Ավետիք Սարգսյանը: «Գանձասարում» արդեն փորձաշրջան են անցնում մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում նաեւ Քութայիսի «Տորպեդոյի» խաղացող Վախթանգ Հակոբյանը: Կապանի թիմը նախապատրաստվում է փետրվարին կայանալիք «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությանը: