Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՖՐԵԶՆՈՅԻ ԹԻՄԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ԱՄՆ-ից կվերադառնա Երեւան:

Պանամայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստները եւս մեկ ստուգողական հանդիպում են անցկացրել այսօր լույս առավոտյան՝ 3:1 հաշվով հաղթելով Ֆրեզնո քաղաքի սիրողական մակարդակ ունեցող «Ֆուեգո» թիմին:

Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ աչքի է ընկել Արա Հակոբյանը, որը գոլի հեղինակ էր դարձել նաեւ Պանամայի հետ մրցավեճում: