ԱՐՈՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱԾՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատային աշխարհի ուշադրությունը այս օրերին բեւեռված է Հոլանդիայի վրա, որի Վեյկ ան Զեե քաղաքում ընթանում է ավանդական սուպերմրցաշար 14 հայտնի գրոսմայստերների մասնակցությամբ: Թեեւ 5-րդ տուրի ավարից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով վստահորեն գլխավորում է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը, սակայն միջազգային բուքմեյքերները ավելի բարձր են գնահատում երկրորդ տեղում ընթացող Անանդի եւ Տոպալովի հնարավորությունները: Անանդի համար սահմանվել է 4, Տոպալովի համար 4. 5 գործակից, իսկ ահա Ռաջաբովի համար՝ 6: Դա պայմանավորված է նրանով, որ Ռաջաբովը առայժմ չի հանդիպել մրցաշարի ֆավորիտների հետ:
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հնարավորությունները վերջին ոչ-ոքիներից հետո զգալիորեն իջել են եւ այժմ նրա հաղթելու հնարավորությունը գնահատվում է 12.5 գործակցով:
Այսօր երեկոյան կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սեւերով հանդիպելու է Սվիդլերի հետ, որը ընթանում է 9-րդ տեղում: Այս խաղում Լեւոնի հաղթանակի գործակիցը կազմել է 5.7, իսկ նրա մրցակցինը՝ 3.8: Առավել հավանական է համարվում ոչ-ոքին, որի համար սահմանվել է 1.58 գործակից: