A
A
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱՋԱԲՈՎԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 8-րդ տուրում սեւերով պարտության մատնեց մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորով ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին: Մինչ այդ կայացած 7-րդ տուրում Լեւոնը ոչ-ոքի էր խաղացել աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Այս արդյունքներից հետո Արոնյանը 5 միավորով Կարյակինի, Կրամնիկի եւ Սվիդլերի հետ բաժանում է 3-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է բուլղարացի Վեսելին Տոպալովը, իսկ Ռաջաբովը 5.5 միավորով 2-րդ տեղում է:
Վաղը Արոնյանը սպիտակներով կմրցի Տոպալովի հետ: