Բացել լրահոսը Փակել լրահոսը
BN1k6krHxZEIp2vHPDRbeHuSWcvsUdp7tiyFyLcr
A A
Պաշտոնական

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

Հայաստանի կառավարությունը շրջանառել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել Արհեստական բանականության նախարարություն: Նախագիծը ներկայացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը փոխել դարձնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության  նախարարություն՝ համահունչ դարձնով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը»,- նշված է նախագծում:

Նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: