A
A
ՈՉ-ՈՔԻ 28-ՐԴ ՔԱՅԼՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Վեյկ ան Զեեում ավարտվեց շախմատային մրցաշարի 9-րդ տուրի Արոնյան-Տոպալով մրցամարտը: Ինչպես եւ ենթադրվում էր այն ավարտվեց ոչ-ոքի:
Թեեւ կողմերը կատարեցին ընդամենը 28 քայլ, սակայն հասրեցին փոխանակել մի շարք խաղաքարեր եւ սրել իրավիճակը: Այնուամենայնիվ գրոսմայստերները ռիսկի չդիմեցին եւ 28-րդ քայլին պարտիան ավարտեցին ոչ-ոքի, որը ձեռնտու էր երկուսին էլ:
Այս պարտիայից հետո Տոպալովը 6.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 5.5 միավորով երորդ տեղում է: Զուգահեռաբար ընթացող պարտիաներից ավարտվել է միայն Կառլսեն-Ռաջաբով, Սվիդլեր-Կրամնիկ հանդիպումները, որոնցում նույնպես խաղաղ ելք է գրանցվել:
Վաղը կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի վան Վելիի հետ: