Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՖԻՆՆԵՐԻՆ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին մրցավեճում 3:5 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի հավաքականին: Հանդիպումը կայացել է ֆիննական Վանտաա քաղաքում:

Այս պարտությունից հետո Հայաստանը գործնականում կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Ա խմբում ընդգրկված հայ ֆուտբոլիստները հաջորդ խաղում կմրցեն Ալբանիայի հետ, որը առաջին տուրում 3:6 հաշվով պարտվել է Թուրքիային:

Հիշեցնենք, որ պայքարը կշարունակի միայն խմբի հաղթողը: