Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ` ՌՈՒՄԻՆԱՅՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը այսուհետեւ հանդես կգա ռումինական «Ունիրեա» ակումբում: Խաչատրյանի նոր թիմը հանդես է գալիս Ռումինիայի առաջնության բարձրագույն խմբում եւս այս օրերին պատրաստվում է երկրորդ շրջանի հանդիպումներին:

«Ունիրեայի» գլխավոր մարզիչ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն նշել է, որ մեծ հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ. «Ռոմիկը փորձառու ֆուտբոլիստ է, որը շատ լավ գիտի, թե ինչ պետք է կատարի խաղադաշտում: Նա կդառնա երկրորդ շրջանի հայտնությունը»:

Մինչ այս, Ռոմիկ Խաչատրյանը հանդես է եկել կիպրոսական եւ հունական մի քանի թիմերում: Ըստ նախնական տեղեկությունների, Խաչատրյանը տարեկան ստանալու է մոտ 110 հազար դոլար աշխատավարձ: