Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

Հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Վարուժան Հակոբյանը կմասնակցեն այսօր մեկնարկող Ջիբլարթարի շախմատային հայտնի մրցաշարին: Ի տաբերություն Վլադիմիրի, Վարուժան Հակոբյանը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:

Վլադիմիր Հակոբյանը իր վարկանիշով մրցաշարում 2-րդն է եւ զիջում է միայն անգլիացի Մայքլ Ադամսին: Առաջին տուրում Վլադիմիրի մրցակիցը կլինի Իրինա Կրուշը: Վարուժան Հակոբյանը կմրցի Ալեքսանդր վան Բեկի հետ: Մրցաշարին մասնակցում են նաեւ հայտնի գրոսմայստերներ Միլովը, Գեորգիեւը, Արիշչենկոն, Սոկոլովը, Գուրեւիչը, Նակամուրան եւ այլոք: