Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սպորտ

Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարում քիչ առաջ ավարտվեցին 10-րդ տուրի հանդիպումները, որոնք գրեթե փոփոխություններ չմտցրեցին մրցաշարային աղյուսակում: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի վան Վելիի հետ եւ 6 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ տեղում:

Նույնքան միավոր են վաստակել նաեւ Անանդը, Կրամնիկը եւ Սվիդլերը: Առաջատար Տոպալովը այսօր հաղթեց Կառլսենին եւ 7.5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Ռաջաբովը վաստակել է 6.5 միավոր:

Վաղը մասնակիցները կհանգստանան, իսկ հունվարի 26-ին կկայանա 11-րդ տուրը, որի շրջանակներում Արոնյանի մրցակիցը կլինի Կարյակինը: Զուգահեռաբար ընթացող Բ խմբում Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Վերլեին եւ 5.5 միավորով ընթանում է աղյուսակի վերին հատվածում: