Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ՁԱԽՈՂՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկությունում անհաջող է հանդես գալիս Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը»:

Մոսկվայում մեկնարկած ավանդական այս մրցաշարի առաջին տուրում «Բանանցը» 2:2 հաշվով ավարտեց Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորի» հետ մրցավեճը: Իրականում «Բանանցի» դեմ հանդես է եկել «Շախտյորի» 2-րդ կազմը, ուստի արդյունքը դրական համար չի կարելի: Հաջորդ մրցավեճում «Բանանցը» խոշոր 0:3 հաշվով պարտվել է Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորին» եւ գործնականում զրկվել հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:

Վաղը հայ ֆուտբոլիստները կմրցեն C խմբի առաջատար լատվիական «Վենտսպիլսի» հետ, որը առաջին տուրում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Պախտակորի» դարպասը, իսկ 2-րդ տուրում 1:1 հաշվով ավարտել հանդիպումը «Շախտյորի» հետ: