Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն իր պատմության ընթացքում առաջին միավորն է վաստակել՝ հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը Բոսնիայի հավաքականի հետ:

«ՈւԼԻՍԸ» ՊԱՀՊԱՆԵՑ ՏԵՂԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

2006թ. ֆուտբոլի Հայաստանի առաջնության ետնապահ «Ուլիսը» կարողացավ իր տեղը պահպանել բարձրագույն խմբում, անցումնային խաղում 7:0 հաշվով հաղթելով Երեւանի «Դինամոյին»:

ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵՆԱԿ

Մոսկվայում այսօր ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին մասնակցում էին 10 ճանաչված գրոսմայստերներ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ

«Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիա - Հայաստան մրցավեճի միակ գոլի գրանցվեց 8-րդ րոպեին, երբ Միկա Նուրմելան օգտվելով մեր դարպասապահ Գեւորգ Կասպարովի սխալից բացեց խաղի հաշիվը:

ԸՆԴԱՄԵՆԸ 16 ՔԱՅԼ

Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որի 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Արդեն 16-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքիով:

ԱՐԱԳ ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Մեկօրյա ընդմիջումից 7-րդ տուրի հանդիպումներով այսօր վերսկսվեց Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարը: Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարյովի հետ, որը ինչպես եւ հայ գրոսմայստերը իր ակտիվում ուներ 4 միավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՐԿԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Միջազգային բուքմեյքերական կազմակերպությունների կարծիքով` վաղը կայանալիք Ֆինլանդիա - Հայաստան ընտրական խաղում հայ ֆուտբոլիստները հաղթելու հնարավորություն գրեթե չունեն:

ԶԵԲԵԼՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր մեկնել է Հելսինկի, որտեղ նոյեմբորի 15-ին կկայանա «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Ֆինլանդիա - Հայաստան մրցավեճը: Նախորդ շաբաթ հրապարակված կազմի համեմատ հավաքականում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել:

ԱՐՈՆՅԱՆԻ 3-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց նորվեգացի պատանի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ:

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԵՎԵՐՈՎ

Մոսկվայում շարունակվող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը, խաղալով սեւերով, պարտության մատնեց Ալեքսեյ Շիրովին:

ՖՈՐՍԵԼԸ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Ֆինլանդիայի ընտրանու առաջատար հարձակվող Միքայել Ֆորսելը վնասվածքի պատճառով չի մասնակցի նոյեմբերի 15-ին Հելսինկիում կայանալիք հանդիպմանը: Ֆինների կազմում վնասվածքներ ունեն նաեւ Տիմի Տանիոն, Յարի Լիտմանենը...

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր 28-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն կոչումը ապահոված «Փյունիկը» Գյումրիում 2:1 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»:

ՀԱՎԱՔԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ 25 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտեր‎ֆիլդը նոյեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա - Հայաստան հանդիպմանը նախապատրասվելու համար հավաքի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 3-րդ տուրում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը իր առաջին պարտությունը կրեց: Սպիտակներով հանդես եկող Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերին: Արոնյանը հաջող էր սկսել պարտիան, սակայն 24-րդ...

ԱՐՈՆՅԱՆ - ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՎԱՐՏՎԵՑ . ՈՉ-ՈՔԻ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարի 2-րդ տուրում սեւերով ոչ-ոքի ավարտել պարտիան ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է

Այսօր կայանալիք` շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքիրյար Մամեդյարովի հետ, որը առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ:

ԿԱՆԱՅՔ ԿՐԿԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերի 17-ին Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը կմեկնի Բոսնիա մասնակցելու կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: Խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Իսրայելի, Լատվիայի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի...

ՊԱՅՔԱՐ 2-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին 27-րդ տուրում, 2-րդ տեղում ընթացող «Բանանցը» անսպասելիորեն 1:1 հաշվով ավարտեց «Կիլիկիայի» հետ մրցավեճը: Օգտվելով այս արդյունքից` «Միկան» 3:2 հաշվով հաղթեց «Ուլիսին» եւ միավորների քանակով հավասարվեց «Բանանցին»:...

ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 19-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը երեկ ուշ երեկոյան ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում կայացած «Այաքս» - «Աուստրիա» հանդիպման 65-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել, իսկ «Այաքսը» հաղթել է խոշոր 3:0 հաշվով:

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում 1:4 հաշվով զիջեց Հունգարիային եւ դուրս մնաց հետագա պայքարից:

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ

Հայ գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանը մայիսին լեհական Վլադիսլավովո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել: Սակայն Դանիելյանի, ինչպես նաեւ մի շարք այլ մարզիչներից ցույց տված արդյունքները ծանրամարտի Եվրոպայի...

2 ՄԵԴԱԼ ԲԱԹՈՒՄԻԻՑ

Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում ավարտվեց 8-18 տարեկանների տղաների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնացեցին 30 հայ շախմատիստներ: Ամենահաջողը հանդես եկավ 12 տարեկան Ռոբերտ Աղասարյանը` 9 միավորով դառնալով իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը առաջին հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ 1:0 հաշվով հաղթելով Կիպրոսի հավաքականին, որի հարկի տակ էլ անցկացվում են 7-րդ խմբի հանդիպումները:

Հայաստանը պարտվեց Ադրբեջանին

Քիչ առաջ Կիպրոսի Լառնակա քաղաքում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Ադրբեջանի ընտրանուն:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար