A
A
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ 123-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ 123-րդ տեղում: Թեեւ հունվարի 14-ին Հայաստանը ընկերական խաղում 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Պանամայի հետ, սակայն այդ արդյունքը առայժմ հաշվի չի առնվել:
Իսկ լավագույն տասնյակը ունի այսպիսի տեսք
1. Բրազիլիա - 1588
2. Իտալիա - 1560
3. Արգենտինա - 1551
4. Ֆրանսիա - 1523
5. Գերմանիա - 1363
6. Անգլիա - 1359
7. Հոլանդիա - 1305
8. Պորտուգալիա - 1258
9. Նիգերիա - 1244
10. Չեխիա - 1190