Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՐՑԻ ԱՆԴՈՐՐԱՅԻ ՀԵՏ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը փետրվարի 7-ին Անդորրայում ստուգողական հանդիպում կանցկացնի այս երկրի ազգային հավաքականի հետ: Հայ ֆուտբոլիստների համար սա կլինի ուժերի վերջին ստուգատեսը մարտի 28-ին կայանալիք «Եվրո-2008»-ի Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումից առաջ: Անդորրացիները նույնպես նախապատրաստվում են ընտրական հանդիպումներին եւ մարտի 28-ին հանդիպելու են Անգլիայի հավաքականին: Անդորրայի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Ռոդրիգոն նշել է, որ Հայաստանի հետ մրցավեճը բավական օգտակար կլինի իր սաների համար:

Ի դեպ, Հայաստանի համար սա կլինի անդորրացիների հետ վեցերորդ մրցավեճը: Նախկինում այս հավաքականները մրցել են հինգ անգամ, որոնցում հաղթել միայն Հայաստանի հավաքականը գնդակների ընդհանուր 13:2 տարբերությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի արդեն մեկ ընկերական հանդիպում անցկացրել է՝ ԱՄՆ-ում 1:1 հաշվով ավարտելով Պանամայի հավաքականի հետ կայացած մրցավեճը: