Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ

Սպորտ

Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» այսօր ավարտեց իր ելույթները ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» խաղարկություան խմբային մրցաշարում:

C խմբում ընգրկված «Բանանցը» 3-րդ տուրում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Լատվիայի «Վենտսպիլիսի» հետ եւ խմբում գրավելով երրորդ հորիզոնականը դուրս մնաց հետագա պայքարից: Առաջին կեսից հետո հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0:2 հաշվով, սակայն երկրորդում կարողացան փրկել հանդիպումը:

Մինչ այս «Բանանցը» 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Դոնեցկի «Շախտյորի» հետ եւ 0:3 հաշվով պարտվել «Պախտակորին»: Վերջինս այս տուրում 4 անպատասպան գնդակ ուղարկեց «Շախտյորի» դարպասը եւ «Վենտսպիլիսի» հետ դուրս եկավ հաջորդ փուլ: