Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՌԱՋԻՆ ՏԵՂ

Սպորտ

Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնության 6-րդ տուրում Կարեն Ասրյանը, սպիտակներով պարտության մատնելով Տիգրան Նալբանդյանին 4.5 միավորով, սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երիտասարդ Արման Փաշիկյանը, հաղթելով փորձառու Աշոտ Անաստասյանին, դուրս եկավ երկրորդ տեղ, իսկ 3-րդ հորիզոնականը 3.5-ական միավորով բաժանում են Զավեն Անդրեասյանը, Տիգան Նալբանդյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Քոթանջյանը:

Կանանց պայքարում մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Նելլի Աղինյանը այս տուրում սեւերով պարտվեց իր հիմնական մրցակից Սիրանուշ Անդրեասյանին: Այժմ այս շախմատիստուհիները 4.5-ական միավորով ընթանում են առաջին տեղում: