Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԶԻՋԵՑԻՆՔ ՆԱԵՎ ՈՒԶԲԵԿՆԵՐԻՆ

Երեւանի «Արարատը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Այսօր, ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոնը 1:4 հաշվով պարտվեց Ուզբեկստանի փոխչեմպիոն «Պախտակորին»:

«ԱՐԱՐԱՏԸ» ՊԱՐՏՎԵՑ

Այսօր, Մոսկվայում մեկնարկեց ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 2009թ. խաղարկությունը: ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների մասնակցությամբ մրցաշարին առաջին տուրում Երեւանի «Արարատը» 1:3 հաշվով զիջեց Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեին»:

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՋԵՆԹԼՄԵՆ ՉԳՏՆՎԵՑ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը 5-րդ տուրի հանդիպումներից հետո ունեցավ միանձնյա առաջատար: Տիգրան Քոթանջյանը, սեւերով մրցելով միակ կին շախմատիստ Էլինա Դանիելյանի հետ, հաջողության հասավ այս պարտիայում եւ 4 միավորով դարձավ միանձնյա առաջատար:

ԽԱՂ, ՈՐՏԵՂ ՖԱՎՈՐԻՏ ՉԿԱ

Բուքմեյքերները գտնում են, որ վաղը կայանալիք «Արարատ» (Հայաստան)-«Ակտոբե» (Ղազախստան)ֆուտբոլային մրցավեճում կողմերի հնարավորությունները հավասար են:

ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է

Փետրվարին Հայաստանի հունա-հռոմեական ոճի հավաքականը մասնակցելու է աշխարհի 8 ուժեղագույն ընտրանիների մասնակցությամբ կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ազգային թիմի կազմը կորոշվի...

«ՓՅՈՒՆԻԿԻՆ» ԿՕԳՆԵՆ ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպին «Փյունիկը» պատրաստվում է փորձարկել 6 աֆրիկացի ֆոտբոլիստների: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ աֆրիկացիները կփորձարկվեն Սոչիում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում:

ԳՈՒՄԱՐԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Հայ սամբիստների համար տարին սկսկվի փետրվարին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ այս մրցաշարին Հայաստանը կունենա առնվազն 2 ներկայացուցիչ:

ՈՒԶԲԵԿՆԵՐԻ, ԹԱԹԱՐՆԵՐԻ ԵՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ԴԵՄ

Վաղը` հունվարի 16-ին, Մոսկվայում մեկնարկում է «Համագործակցության գավաթի» ֆուտբոլային մրցաշարը: Համառոտ ներկայացնում ենք Հայաստանի փոխեչեմպիոն «Արարատի» մրցակիցներին, որոնց հետ հայկական թիմը կմրցի A խմբում:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ Է ԲԱՑՎՈՒՄ

Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը գալիք մրցաշրջանին կներկայանա զգալիորեն փոփոխված կազմով: Թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբի չի երկարաձգել պայմանագիրը մի շարք ֆուտբոլիստների հետ, փոխարենը թիմում են նոր խաղացողներ:

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՊԱՐՏՎԵՑ

Քոթանջյան-Չիբուխչյան պարտիան բավական երկար ընթացք ունեցավ: Սպիատկներով հանդես եկող Տիգրան Քոթանջյանը 2 զինվորի առավելություն ստանալով պարտիան հասցրեց հաղթական ավարտի: Այս հաղթանակի շնորհիվ Տիգրանը միավորների քանակը հասցրեց 3-ի:

ՄԻԱՅՆ ՏԵՂԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ» ֆուտբոլային ակումբը վաղը առավոտյան կմեկնի Մոսկվա, որտեղ մեկ օր անց մեկնարկում է «Համագործակցության գավաթի» խաղարկության 2009թ. խաղարկությունը: «Արարատ» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ արդեն հայտնի է, թե թիմը ինչպիսի...

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ընդունել է Բրազիլիայից ժամանակ լողափնյա վոլեբոլիստներին: Վերջիններս պատրաստվում են առաջիկա տարիներին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

ԱՐՈՆՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Վաղը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում վաղը մեկնարկում է «Կորուս-Չես-2009»-ը հեղինակավոր ավանդական մրցաշարը, որին կրկին մասնակցելու է Լեւոն Արոնյանը: Միջազգային բուքմեյքերական գրասենյակները գտնում են, որ Արոնյանը հաղթողի ռեալ հավականորդներից է:

ՎԱՀԱԳՆԻՆ ԱԶԱՏ ՉԵՆ ԱՐՁԱԿԻ

Արդեն մի քանի շաբաթ է «Արարատի» առանցքային ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը չի մասնակցում թիմի մարզումներին: «Ա1+»-ի ունեցած տեղեկություններով` Մինասյանը չի ցանկանում շարունակել կարիերան Հայաստանի փոխչեմպիոնի կազմում եւ ցանկանում է ստանալ ազատ խաղացողի...

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑԱՆ ՆԱԵՎ ՎՐԱՑԻՆԵՐԸ

Փետրվարի 14-16-ը Մարզահամերգային համալիրում տեղի կունենա բռնցքամարտի Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշար: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա...

ԲԱՐՍԵՂԻՆ ԴԵՌ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը այսօր օրերին գտնվում է մերձմոսկովյան «Խիմկիի» մարզաբազայում: Կիրակոսյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ առայժմ փորձաշրջան է անցնում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ...

ՖՈՒՏԲՈԼ ԿԴԻՏԵՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի 2009թ. գավաթի խաղարկությանը կմասնակցեն 8 թիմեր: Նախորդ խաղարկության համեմատ թիմերի քանակը կրճատվել է 6-ով: Ենթադրվում է, որ գավաթի խաղարկությանը կմասնակցեն բարձրագույն խմբի 8 թիմերը:

ՉԵՄՊԻՈՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շարունակում է պարտություններ կրել շախմատի Հայաստանի տղամարդկանց 69-րդ առաջնությունում: 3-րդ տուրում Տիգրանը սեւերով զիջեց Ավետիք Գրիգորյանին:

ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ԵՆՔ ՄԵԿ ՏԵՂՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին 3 ամիսների ընթացքում որեւէ հանդիպում չի անցկացրել, սակայն այսօր ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում հայ ֆուտբոլիստները առաջադիմել են 1 հորիզոնականով:

ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ԼԱՎ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ

Սեղանի թենիսի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները միջազային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում շարունակում են զբաղեցնել ցածր հորիզոնականներ:

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄ

Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը կմասնակցի Վրաստանի 2009թ. առաջնությանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց 1996թ. ծնված պատանիների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:

ԲԱՆԱԿԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

«Եթե մեր մարզիկներին հաջողվի դուրս գալ եզրափակիչ փուլ, ապա դա կլինի գերազանց արդյունք», - խոսելով շուտով մեկնարկելիք Եվրոպայի գեղասահքի առաջնության մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

ԿՈՍՏՈՎԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՍԱՄՎԵԼԻՆ

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը մտադիր է առաջիկայում արտասահմանից հրավիրված ֆուտբոլիստների շնորհիվ ուժեղացնել իր կազմը: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ ներկայումս «Բանանցում» փորձաշրջան են անցնում 2 իսպանացի ֆուտբոլիստներ:

5 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 5 տարվա ընդմիջումից հետո կրկին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի: Հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, երբ հայ ֆուտբոլիստները կհյուրընկալեն Մոլդովայի ընտրանուն:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար