Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա-Ֆիդանյան-768x512
A A
Պաշտոնական

Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների համաժողովին

Կայացել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում էր ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը։

Մասնակիցները ողջունել են ՀՀ կապի սպային և կարևորել Եվրոպոլում Հայաստանի ներկայացուցչության հիմնումը։

Իր հերթին Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի ներկայացվածությունը կխթանի միջազգային իրավապահ համագործակցության ընդլայնմանը։

Համաժողովի ընթացքում քննարկվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև ամենօրյա գործունեության ընթացքում անվտանգ կապուղիների օգտագործմանն առնչվող հարցեր։