ԵՐԿՈՒՍՆ ԷԼ` ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
«Փյունիկի» 18-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանից: Երիտասարդ խաղացողը, որը արդեն 13 տարի է զբաղվում է ֆուտբոլով 2008թ. մրցաշրջանի հայտնություններից մեկն էր: «Հայրիկիս ընկերոջ նախաձեռնությամբ գնացի ֆուտբոլի:
ԾԱՆՐԱՄԱՐՏԸ ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԻ
«Այս տարվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները ծանրամարտում 63 մեդալի են արժանացել միջազգային պաշտոնական առաջնություններում», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԾՆՎԵԼ
Հայաստանի ֆուտբոլային ակումբների թիվը 2009թ. ընթացքում կարող է ավելանալ: Ներկայումս մի շարք ֆուտբոլային թիմեր փորձում են վերադառնալ մեծ ֆուտբոլ: Մասնավորապես Էրեբունի համայնքի «Էրեբունի» թիմը արդեն մի քանի շաբաթ է աշխատում է այդ ուղղությամբ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է 3 ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հրաժարվել է իր կազմում ընդգրկված 3 ֆուտբոլիստների ծառայություններից: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ հարձակվողներ Տիգրան Ղարաբաղցյանի, Վարդան Պետրոսյանի եւ կիսապաշտպան Մխիթար Գրիգորյանի...
ԲՈԼՈՐԸ ՖՈՒՏԲՈԼ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ
Երեւանի «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը անցնող մրցաշրջանում լավագույններից մեկն էր ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կազմում:
ՄԵԴԱԼՆԵՐ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ, ՊԵԿԻՆՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հայաստանը բռնցքամարտում վերջապես ունեցավ բարձր արդյունքներ: 2008թ. ընթացքում հայ բռնցքամարտիկները մեդալով վերադարձան բոլոր խոշոր մրցաշարերից: Հայաստանը ունեցավ 3 ոսկե, 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆՐԱՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷԻՆ
Երեւանի Մարզահամերգային համալիրը դեկտեմբերի 27-28-ին կհյուրընկալի համաշխարհային մեծ ճանաչում ունեցող մի շարք գեղասահորդների:
ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԳՐԱՆՑՎԵՑ
Վլադիմիր Հակոբյանը չկարողացավ առավելության հասնել ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի առաջատարներից մեկի` Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Շախմատային մրցաշարի 9-րդ տուրում Հակոբյանը, հանդես գալով սպիտակներով, կես միավոր վաստակեց եւ շարունակում է ընթանալ ցածր...
ԱՐԱՆ ԵՎ «ՌԵԱԼԻ» ՍԱՆԵՐԸ` «ՄԻԿԱՅՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը այսօր պայմանագիր է կնքել Երեւանի «Միկայի» հետ: Վերջին 2 տարիների ընթացքում Հակոբյանը հանդես էր գալիս արտասահմանյան թիմերում: Ընդհանրապես «Միկա» ակումբում փոփոխությունները բավական շատ են, սակայն...
ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» 36-ամյա ավագ Սարգիս Հովսեփյանը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ ամենատարեց լավագույն ֆուտբոլիստը: ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից անցկացված քվեարկության արդյունքում փորձառու խաղացողը ճանաչվեց...
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆԱԿՆԿԱԼ
Հայկական թենիսի համար 2008 թվականը աննախադեպ էր: Այդպես է կարծում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, որը տարին ամփոփելու նպատակով այսօր հանդիպեց լրագրողների հետ:
ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՋՈՂ ՏԱՐԻ
2008թ. թվականը հայկական ֆուտբոլի համար հաջող համարել հնարավոր չէ: Գրանցված արդյունքները առավել քան անհաջող էին: Հայկական ֆուտբոլի (այդ թվում նաեւ ֆուտզալի) հովանու ներքո գտնվող թիմերը եւ հավաքականները 2008թ. անցկացրել են 50 միջազգային հանդիպում, որոնցից...
ՖՈՒՏԲՈԼԸ ՓՈԽԵՑ ԱԼԲԵՐՏԻՆ
Երեւանի «Փյունիկի» 18-ամյա ֆուտբոլի Ալբերտ Թադեւոսյանը դարձավ Հայաստանի 2008թ. առաջնության գլխավոր հայտնությունը: Անցկացնելով իր անդրանիկ մրցաշրջանը բարձրագույն խմբում` Թադեւոսյանը 10 գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը` դառնալով իր թիմի գլխավոր ռմբարկուն:...
ԱԲՐԱՀԱՄԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՄԱՐՏԻՆ
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է հերթական մենամարտը անցկացնել 2009թ. մարտի 14-ին: Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը այս մասին հայտնել է գերմանական «Բիլդ»-ին:
ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է, ԻՍԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ԱՌԱՋԱԴԻՄԵԼ
«Chessliverating»-ի տվյալներով` հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջին ամիսներին ունեցած ելույթների արդյունքում վարկանիշային 2.4 միավորի կորուստ է ունեցել: 2754 վարկանիշային միավորով Արոնյանը այժմ աշխարհի ոչ պաշտոնական վարկանիշային աղյուսակում ընթանում...
ՎԱՂԸ «ԱՐԱՐԱՏՈՒՄ» ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը վերադարձել է արձակուրդից եւ սկսել մարզումները նոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ: Նորանշանակ մարզիչը «Ա1+»-ին հայտնեց, որ թիմում առայժմ փոփոխություններ չկան:
ՀԵՆՐԻԽԸ ՈՒՆԻ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Վաղը` դեկտեմբերի 23-ին, հայտնի կդառնա Հայաստանի 2008թ. լավագույն խաղացողի անունը: ՀՖՖ շտաբ բնակարանում կայանալիք 2008թ. ֆուտբոլի հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում կհրապարակի լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները:
15 ԳՆԴԱԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
Ֆուտզալի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվը: Չեմպիոն «Պոլիտեխնիկը» 18:3 հաշվով առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ:
ԱՄԵՆԱԹԵԹԵՎ Ու ԾԱՆՐ ԸՄԲԻՇՆԵՐԸ
Այսօրվանից «Ա1+»-ը կսկսի ամփոփել 2008թ. մարզական տարին ըստ մարզաձեւերի: Կանդրադառնանք շուրջ 10 մարզաձեւերի: Սկսենք ըմբշամարտից:
ՈՍԿԱՆՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
Փորձառու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբում: Հայաստանի հավաքականի խաղացողը «Ա1+»-ին հայտնեց, որ պայմանագիր կկնքի հունվարի 10-ին:
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՆ
2009թ. փետրվարի 4-ին դանիական Օրխուս քաղաքում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2011թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՈՒԵՖԱ-ն մրցող երկրներին ընգրկել է 4 զամբյուղներում, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են 10-ական հավաքականները:
ԻՎԱՆՉՈՒԿԸ ՕԳՆԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ
Լեւոն Արոնյանը Չինաստանի Նանցզին քաղաքում ավարտված շախմատային սուպեր մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը: Վերջին10-րդ տուրում Արոնյանը մրցեց Պյոտր Սվիդլերի հետ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՊԱՏԺԻ ՀԱՅՀՈՅՈՂՆԵՐԻՆ
Ռուբեն Հայրապետյանը գտնում է, որ ֆուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնության «ոսկե» «Փյունիկ»-«Արարատ» (2:1) հանդիպումը անցել է նորմալ, իսկ մրցավարությունը եղել գերազանց:
ԴՊՐՈՑՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴԵՆ ՖՈՒՏԲՈԼ
Հայաստանի հանրակրթական 440 դպրոցներում հաջորդ տարվանից ֆիզկուլտուրա առարկայի 3-րդ դասաժամը կհատկացվի ֆուտբոլին: Այդ մասին հայտնի դարձավ այսօր կայացած ՀՖՖ 6-րդ ժողովի ընթացքում: