A
A
« Կորած» ինքնաթիռը ժամանել է Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 9-ին, Երևան–Լոնդոն ուղիղ չվերթի մեկնարկին ընդառաջ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և «Վիզ Էյր» ավիաընկերության համագործակցությամբ իրականացվող «Let’s Get Lost» արշավի շրջանակում Հայաստան է ժամանել «կորած» ինքնաթիռը՝ 100 բրիտանացի հյուրերով, լրագրողներով և սոցիալական հարթակներում հայտնի անձանցով (ինֆլուենսերներով), հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Let’s Get Lost» արշավը «Վիզ Էյր» ավիաընկերության ամենամյա հատուկ նախաձեռնությունն է, որի շրջանակում մասնակիցները մեկնում են ճամփորդության՝ առանց նախապես տեղեկանալու իրենց վերջնական ուղղության մասին։
Այս տարի «կորած» ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում՝ հնարավորություն ընձեռելով հյուրերին բացահայտելու մեր երկրի հարուստ մշակույթը, համեղ խոհանոցը և անմոռանալի փորձառությունները։