A
A
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության տարածքում`
Մայիսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը, 11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 10-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
