Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մայիսի 11-ի համերգը, գուցե և իմ 40-ամյա բեմական գործունեության գլխավոր համերգն է․ Վահան Արծրունի (տեսանյութ)

«Ստեղծագործությունը իմաստավորում է կյանքի ընթացքը։ Դու սկսում ես կյանքը չափել նաև իրադարձություններով, որոնք քեզ բախտ է վիճակվում ապրել ստեղծագործական տարբեր լուծումների շնորհիվ։ Այդ առումով, պետք է խոստովանեմ, որ երջանիկ եմ։ Այնպես է ստացվել, որ բոլոր իմ ստեղծագործական մտահղացումները՝ լինի ձայնասկավառակ, համերգային ծրագիր, թե փառատոն, միշտ կյանքի է կոչվել։ Երջանիկ եմ նաև, որ վաղը իմ կողքին են լինելու այն երաժիշտները, որոնց հետ բեմ եմ կիսել իմ 40-ամյա բեմական գործունեության ընթացքում», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին։

 Նրա խոսքով՝  մայիսի 11-ին  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հոբելյանական համերգը թերևս իր 40-ամյա բեմական գործունեության գլխավոր համերգն է։

Վահան Արծրունին նշում է ծննդյան 60 եւ բեմական գործունեության 40-ամյակը։

 Մանրամասները՝ տեսանյութում