ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ԼԱՎ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Սեղանի թենիսի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները միջազային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում շարունակում են զբաղեցնել ցածր հորիզոնականներ:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը վարկանիշային աղյուսակում ընթանում է 106-րդ հորիզոնականում: Հայ մարզիկները վերջին տարիներին սակավաթիվ մրցաշարերի են մասնակցել` բավարարվելով հիմնականում աշխարհի առաջնությունում ունեցած ելույթներով: Աղյուսակը գլխավորում է Չինաստանը: Ռուսաստանի հավաքականը եզրափակում է լավագույն տասնյակը: Աղյուսակում ընդգրկված են 132 հավաքականներ:
Կանանց Հայաստանի սեղանի թենիսի ընտրանին աշխարհում 89-րդն է: Հայաստանի կանանց ընտրանին վերջին տարիներին համեստ արդյունքներ է արձանագրել:
Ընդհանրապես Հայաստանի կանանց հավաքականը հազվադեպ է դուրս գալիս միջազգային ասպարեզ: 2008թ. ընթացքում հայ թենիսիստուհիները որեւէ վարկանիշային մրցաշարում ելույթ չեն ունեցել: Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Չինաստանը, որին հաջորդում են Սինգապուրը, Հոնկ Կոնգը, Կորեան եւ Ճապոնիան: Ասիական երկրները ներկայումս հավասարը չունեն այս մարզաձեւում: