Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նորածին
A A
Հասարակություն

Ամենատարածված ազգանունները՝ ըստ նորածինների

 ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ծնված երեխաներին տրված առավել տարածված ազգանունների ցանկը :

Ըստ ներկայացված տվյալների՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 15,211 աղջիկ և 16,786 տղա :

 Նորածին աղջիկների շրջանում ամենատարածվածը Հարությունյան ազգանունն է. այս ազգանունով ծնվել է 447 երեխա : Եռյակում են նաև հետևյալ ազգանունները՝  Սարգսյան՝ 434 ,Գրիգորյան՝ 410։

Հաջորդիվ ամենահաճախ հանդիպող ազգանուններն են Հովհաննիսյանը (401), Խաչատրյանը (382) և Հակոբյանը (370) : Ցանկի առաջին տասնյակը եզրափակում են Պետրոսյան, Գևորգյան, Մկրտչյան և Վարդանյան ազգանունները :

 Տղաների պարագայում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Գրիգորյան ազգանունը՝ 529 դեպքով : Առավել տարածվածների թվում են՝ Սարգսյան՝ 513 , Խաչատրյան՝ 464 ։

Հետաքրքրական է, որ Հովհաննիսյան և Հարությունյան ազգանունները տղաների մոտ կիսում են 4-րդ և 5-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը՝ 462  : Տղաների տասնյակում տեղ են գտել նաև Հակոբյան, Գևորգյան, Վարդանյան, Մկրտչյան և Ղազարյան ազգանունները :

Ցանկը ներառում է մինչև 50 առավել հաճախ հանդիպող ազգանունները: Օրինակ՝ 50-րդ հորիզոնականում աղջիկների մոտ Զաքարյան ազգանունն է (64 դեպք), իսկ տղաների մոտ՝ Մաթևոսյանը (67 դեպք) :