Բացել լրահոսը Փակել լրահոսը
336291
A A
Հասարակություն

Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը

Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը։  Ինչպես հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, այս ջրատարից են ջուր ստանում Գյումրի քաղաքի կեսն ու հարակից 13 գյուղ։ 600 մմ-ոց թուջե ջրատարը վթարվել է Ջրաձոր գյուղի մոտ`վայրկյանում 90-100 լիտր ջրի կորստով։

«Վեոլիա Ջուր» ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասը բնակավայրերում հայտարարել ջրանջատում և սկսել վթարավերացման աշխատանքները։