Բացել լրահոսը Փակել լրահոսը
10623849
A A
Պաշտոնական

Արթուր Աբրահամը Երևանում կմասնակցի աշխարհահռչակ բարեգործական վազքին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 10-ին Երևանում կմասնակցի առաջին անգամ Հայաստանում անցկացվող Wings for Life World Run աշխարհահռչակ բարեգործական վազքին:

Wings for Life World Run–ը Հայաստան է բերվում Red Bull-ի կողմից:

Միջոցառման մասնակցության վճարների և նվիրատվությունների 100%-ն ուղղվում է գիտական հետազոտությունների՝ աջակցելով ողնուղեղի վնասվածքների բուժման նոր հնարավորությունների ստեղծմանը։

Վազքը մեկնարկելու է կիրակի՝ մայիսի 10-ին, ժամը ուղիղ 15։00-ին), Հրազդանի կիրճում («Ֆլորենս» համալիրի հատված)։

Երևանում Wings for Life World Run աշխարհահռչակ բարեգործական վազքին մասնակցելու է նաև հայկական ծագմամբ պարող, խորեոգրաֆ և Flying Steps բրեյքդանս խմբի համահիմնադիր ու ստեղծագործական ղեկավար գերմանաբնակ Վարդան Բասիլը։ Նա նաև Flying Steps Entertainment-ի գործադիր տնօրենն է և համաշխարհային ճանաչում ունեցող պարային շոուների ստեղծող, ինչպիսիք են Red Bull Flying Bach-ը։

Սա սովորական վազք չէ. այստեղ չկա վերջնակետ՝ վազում ես այնքան, մինչև քեզ հասնի վիրտուալ Catcher Car-ը:

Միանալով Wings for Life World Run-ին՝ Հայաստանը դառնում է մեծ ու կարևոր գաղափարի մասնակից․ հարյուր հազարավոր վազորդներ ամբողջ աշխարհով մեկ, միաժամանակ մեկնարկում են վազքը՝ համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ աջակցելու նրանց, ովքեր չեն կարող վազել։