Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑԱՆ ՆԱԵՎ ՎՐԱՑԻՆԵՐԸ

Սպորտ


Փետրվարի 14-16-ը Մարզահամերգային համալիրում տեղի կունենա բռնցքամարտի Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշար: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:

«Այս մրցաշարի հիմնական նպատակը մայիսին Երեւանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելն է: Ինչպես տեղյակ եք դեկտեմբերին Մարզահամերգային համալիրում նախատեսված էր Հայաստան-Ռուսաստան մրցավեճը, որը հետաձգվեց: Այժմ այն կկայանա ավելի մասնակիցների ընդլայնված կազմով», - ասաց Լյովա Հովհաննիսյանը: Պատանի բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան 13 քաշային կարգերում, սակայն չի բացառվում, որ որոշ քաշային կարգերում Հայաստանը մասնակից չունենա:

Լյովա Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մայիսի 22-31-ը Երեւանում կայանալու է աշխարհի 2009թ. պատանեկան առաջնությունը, որտեղ հանդես են գալու մինչեւ 16 տարեկան հարույարավոր բռնցքամարտիկներ: Առաջնությունը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ տեղակայվելու է 2 ռինգ, իսկ կիսաեզրափակիչից սկսած հանդիպումները ընթանալու են 1 ռինգում:

Հ.Գ. ՀԲՖ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց նաեւ, որ իր հրաժարականի դիմումի համաձայն աշխատանքից հեռացել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սարգսյանը: Նրա փոխարեն այս պաշտոնը արդեն զբաղեցնում է Դավիթ Թադեւոսյանը: